Խնդրի կարգավորման համար այս տարի ավելի շատ ջանք ենք գործադրելու. Չավուշօղլու

Խնդրի կարգավորման համար այս տարի ավելի շատ ջանք ենք գործադրելու. Չավուշօղլու

Ստամբուլում անցկացվող «Միջնորդական 6-րդ համաժողովի» բացման արարողության ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ «Խնդրի կարգավորման համար այս տարի ավելի շատ ջանք ենք գործադրելու»,- ասել է Չավուշօղլուն: 

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան կողմ է, որ «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի գրավյալ տարածքների խնդիրը» լուծվի դիվանագիտական ճանապարհով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ու Եվրոպայի խորհրդի ընդունած որոշումների շրջանակներում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել էր, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՀՀ հետ հարաբերությունների բարելավում հնարավոր չէ: Նա նաև ասել էր, որ Հայաստանը չի կարող ակնկալել Թուրքիայի հետ սահմանի բացում, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում