ՎՎարդան Հովսեփյան

Երախտագիտության ակցիա Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան մոտ

Երախտագիտության ակցիա Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան մոտ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առթիվ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ շնորհակալության ակցիա է անցկացվել Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատան շենքի մոտ։

Վիրահայ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց ելույթներում շնորհակալական խոսքեր են ուղղել ԱՄՆ-ին և հատկապես այն 405 կոնգրեսականներին, որոնք կողմ էին քվեարկել բանաձևին։

Հավաքն ավարտվել է Տերունական աղոթքով և հայրենասիրական երգերով։

Հիշեցնենք՝ երեքշաբթի ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ հարաբերակցությամբ ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած  բանաձևն ընդունվել է 405 կողմ, 11 դեմ ձայներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում