Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱրամ Մարանդյան

Դամասկոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները

Դամասկոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև Վաշինգտոնում ձեռք բերված  պայմանավորվածությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ, հայտնում են ԱԳ նախարարությունից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով ակտիվացնել քաղաքական երկխոսությունն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը:

Ընդգծել է, որ փոխգործակցության զարգացման համար ամուր հիմքեր են ստեղծել Հայաստանի և Սիրիայի, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները։

Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարը որպես զարգացման ներուժ ունեցող ուղղություններ առանձնանշվել են տնտեսական, ներդրումների խթանման ոլորտները, հումանիտար ծրագրերը: Վերջինիս համատեքստում նախարար Միրզոյանը հայտնել է հումանիտար ականազերծման աշխատանքներում ՀՀ աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Արարատ Միրզոյանն ու Ասադ Ալ-Շայբանին անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին: Սիրիայի ԱԳ նախարարը ՀՀ գործընկերոջը շնորհավորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կապակցությամբ, և մտքեր են փոխանակվել խաղաղության շարունակական ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում