ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանը մեծապես կարևորում է Լատվիայի հետ ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների զարգացումը. Փաշինյան

Հայաստանը մեծապես կարևորում է Լատվիայի հետ ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների զարգացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Էվիկա Սիլինյային Ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։

Լատվիայի ժողովուրդը, անցնելով անկախության դժվարին, բայց արժանապատիվ ճանապարհը, կառուցել է ժողովրդավար և դինամիկ զարգացող պետություն։

Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հատկապես քաղաքական, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Առանձնահատուկ բարձր եմ գնահատում Լատվիայի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին և ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը:

Թույլ տվեք այս խորհրդանշական օրը մաղթել Լատվիայի ժողովրդին խաղաղություն, բարօրություն և նոր ձեռքբերումներ՝ զարգացման և առաջընթացի ճանապարհին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում