Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ՄՄարիամ Մխիթարյան

Սաուդյան Արաբիան ձգտում է ԱՄՆ-ի հետ միջուկային էներգիայի համաձայնագիր կնքել

Սաուդյան Արաբիան ձգտում է ԱՄՆ-ի հետ միջուկային էներգիայի համաձայնագիր կնքել

Սաուդյան Արաբիան հույս ունի քաղաքացիական միջուկային էներգիայի համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի՝ Վաշինգտոն այցի ընթացքում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Գործակալության տվյալով՝ Էր Ռիադը նաև ձգտում է ԱՄՆ-ից ստանալ անվտանգության երաշխիքներ, առաջադեմ արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների հասանելիություն և քաղաքացիական միջուկային ծրագրի զարգացման մասին պայմանավորվածություն:

Ավելին, Սաուդյան Արաբիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կհաստատի անհրաժեշտ ամենաառաջադեմ համակարգչային չիպերի մատակարարումը երկիր՝ իր սեփական արհեստական ​​բանականության համակարգերի մշակման ու Vision 2030 ծրագրի իրականացման համար։

Վաշինգտոնն ավելի վաղ պնդել է, որ միջուկային համագործակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռիադը հրաժարվի ուրանի հարստացումից և վառելիքի վերամշակումից՝ գործընթացներ, որոնք կարող են ռազմական կիրառություն ունենալ։ Այս պայմանների շուրջ բանակցությունները շարունակվում են։

Մայիսին Վաշինգտոնն ու Էր Ռիադը 300 մլրդ դոլար ընդհանուր գումարի համաձայնագրեր են կնքել: Թագաժառանգի խոսքով՝ դրանից հետո երկրները պետք է անցնեին համագործակցության երկրորդ փուլին: Այդ աշխատանքի շրջանակում ներդրումային պարտավորությունների ընդհանուր ծավալը պետք է հասներ 1 տրլն դոլարի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում