ՄՄարի Կոստանյան

2017-18-ին Թուրքիան Վաշինգտոնում լոբբինգի համար ծախսել է 13.4 մլն դոլար. Washington Post

2017-18-ին Թուրքիան Վաշինգտոնում լոբբինգի համար ծախսել է 13.4 մլն դոլար. Washington Post

Washington Post հեղինակավոր պարբերականը խորքային անդրադարձ է կատարել ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձի ընդունմանը, դրան աջակցող ու ընդդիմացող գործողություններին ու ջանքերին: Հոդվածագրի հավաստմամբ՝ այս ամենը տևել է ավելի քան 100 տարի՝ մինչև ԱՄՆ Կոնգրեսի գոնե կեսը ճանաչել ու հաստատել է, որ բռնություն է տեղի ունեցել, և, որ՝ Միացյալ Նահանգներն այլևս չպետք է նույնականացվեն «Հայոց ցեղասպանությունը և ցանկացած այլ ցեղասպանություն ժխտողների հետ»:

Սակայն, ի տարբերություն անցած տարիների, այդ ամբողջ դինամիկան փոխեց մեկ հեռախոսազանգ. առանց Կոնգրեսի հետ խորհրդակցելու՝ Դոնալդ Թրամփը զանգահարել է Էրդողանին և համաձայնության եկել Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորախմբերը դուրս բերելու հարցում՝ Թուրքիային թույլ տալով ռազմական գործողություններ սկսել քրդերի դեմ, որոնք երկար տարիներ իսլամիստների դեմ պայքարում և համարվում էին ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը:

Այսպիսով, Անկարան կորցնում է Կապիտոլիումի աջակցությունը, որին հետևում են պատժամիջոցները, որոնք, ի դեպ, նույնպես ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը:

Թուրքիայի դեմ արշավի վերջին կետը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն էր: Այս բանաձևի ընդունմանն, ամենայն հավանականությամբ, նպաստել է Սիրիայում թուրքերի կողմից քրդերի էթնիկ զտումների մեկնարկը:

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման գործում, Ներկայացուցիչների պալատում, գլխավոր խաղացողը հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆն էր: Չնայած Շիֆի մեծ ու հետևողական ջանքերին՝ գործընթացի առաջխաղացմանն ամեն կերպ ու հնարավոր բոլոր միջոցներով խոչընդոտում էր Անկարան:

Թուրքիայի կառավարությունն ու գործընկեր դաշնակիցների համատեղ լոբբինգը, տասնամյակներ շարունակ, միլիոնավոր դոլարներ է ծախսել՝ Հայոց ցեղասպանության  ճանաչումն ԱՄՆ Կոնգրեսում կանխարգելելու նպատակով:

2017-18թթ. Թուրքիայի կառավարությունը Վաշինգտոնում լոբբինգ իրականացնելու համար ծախսել է 13.4 միլիոն դոլար: Չնայած թուրքական բոլոր ջանքերին ու ահռելի ծախսերին, ինչպես Ադամ Շիֆն է ասում՝ «Այսօրվա իրադարձությունն այդ պայքարն անիմաստ է դարձնում»:

«Այսօր էլ  մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարվում են, և անցյալից եկող արձագանքն այնքան ուժգին է, որ հնարավոր չի՛ լինի անտեսել»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում