ՎՎարդուհի Հարությունյան

ՌԴ-ն պատրաստ է Բուդապեշտում անցկացնել ռուս-ամերիկյան երկրորդ գագաթնաժողովը. Լավրով

ՌԴ-ն պատրաստ է Բուդապեշտում անցկացնել ռուս-ամերիկյան երկրորդ գագաթնաժողովը. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է Բուդապեշտում անցկացնել ռուս-ամերիկյան երկրորդ գագաթնաժողովը, եթե այն հիմնված կլինի Ալյասկայում երկու նախագահների գագաթնաժողովի արդյունքների վրա՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Սերգեյ Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հոկտեմբերի 16-ի հեռախոսազրույցը տեղի է ունեցել «Անքորիջի փոխըմբռնումների» շրջանակում, իսկ իր հետագա հեռախոսազրույցը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ «գործնական և օգտակար» էր։

Լավրովը նշել է որ ԱՄՆ նախագահը գաղտնի զեկույցներ է ստացել, որի պատճառով էլ խափանվել է Բուդապեշտում նախատեսված հանդիպումը: Դիվանագետի պնդմամբ՝ լուրերը, թե Ռուսաստանը պատրաստ չէր բանակցություններին, կեղծ են:

Ըստ որոշ լրատվամիջոցների աղբյուրների՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը չեղարկվել է, քանի որ Մոսկվան, ենթադրաբար, անիրատեսական պահանջներով հուշագիր է ներկայացրել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում