ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Լիբանանի իրադարձություններին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Լիբանանի իրադարձություններին

«Լիբանանը բարեկամ երկիր է, որի հետ Հայաստանը կապված է ջերմ և բազմաշերտ կապերով, և մենք լիահույս ենք, որ ներքաղաքական այս գործընթացներում կգտնվեն լավագույն ելքերն ու լուծումները՝ ի շահ Լիբանանի Հանրապետության հետագա կայունության ու բարգավաճման և ի բարօրություն Լիբանանի եղբայրական ժողովրդի։ 

Լիբանանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների ողջ ընթացքում Բեյրութում ՀՀ դեսպանությունը գործում է արտակարգ ռեժիմով և մեկն է այն դեսպանություններից, որի հյուպատոսական բաժինը այս ողջ ժամանակահատվածում շարունակել է ընդունելությունները և շուրջօրյա ծառայությունները ՀՀ քաղաքացիներին։ 

Ինչպես գիտեք, մեր դեսպանությունը հայտարարությամբ դիմել է ժամանակավորապես Լիբանան այցելած ՀՀ քաղաքացիներին՝ հորդորելով հեռու մնալ կուտակումներից և մարդաշատ վայրեր այցելելուց։ 

Ինչ վերաբերում է լիբանանահայ համայնքին, ապա այն սահմանադրորեն է ներկայացված երկրի պետական կառուցներում և Լիբանանի ներքաղաքական գործընթացներին առնչվում է իբրև երկրի քաղաքական կյանքի բնականոն մասնակից և դերակատար։ 

Բեյրութում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես համայնքային կառույցների ղեկավարների, այնպես էլ Լիբանանի իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների հետ»,- հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում