ՄՄարիամ Պետրոսյան

Միակ խորհրդարանը, որը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը, Թուրքիայի խորհրդարանն է. Գարո Փայլան

Միակ խորհրդարանը, որը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը, Թուրքիայի խորհրդարանն է. Գարո Փայլան

Թուրքիայի Մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Ֆեյսբուքի» իր էջում Փայլանը գրել է, որ տասնյակ խորհրդարաններից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից:

«Մեր ցավը դարձել է ուրիշների խորհրդարանի քննարկման առարկան, քանի որ իմ երկիրը 105 տարի է՝ հերքում է հայ ժողովրդի մեծ ողբերգությունը: Միակ խորհրդարանը, որը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը, Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես»,- նշել է նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում