Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

Մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

ՄՄարիամ Մխիթարյան

Միացյալ Նահանգները փորձարկել է արդիականացված Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը

Միացյալ Նահանգները փորձարկել է արդիականացված Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը

Նոյեմբերի 4-ին Միացյալ Նահանգները փորձարկել է արդիականացված LGM-30G Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Կալիֆոռնիայի առափնյա Վանդենբերգ ռազմաբազայից։

Այն տեղի է ունեցել միջուկային փորձարկումների որոշ տեսակների վերսկսման մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգից անմիջապես հետո՝ աշխուժացնելով ժամանակակից աշխարհաքաղաքականության մեջ միջուկային զսպման դերի մասին բանավեճը։ Սակայն պաշտոնյաները պնդել են, որ փորձարկումը պլանավորված էր և չի ներառել մարտագլխիկի պայթեցում։ Դրա նպատակն է եղել ԱՄՆ միջուկային եռյակի հիմնական տարրերից մեկի հուսալիությունն ու ճշգրտությունը ստուգելը՝ գրում են լրատվամիջոցները։

Եռաստիճան, պինդ վառելիքով Minuteman III հրթիռի նոր տարբերակն ունի 10000 կիլոմետր հեռահարություն և կարող է հասնել իր թիրախին ընդամենը տասնյակ րոպեների ընթացքում։

Պենտագոնի այս փորձարկումից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ «նպատակահարմար է համարում անհապաղ սկսել լայնածավալ միջուկային փորձարկումների նախապատրաստական ​​աշխատանքները»։

Նախարարն ընդգծել է, որ «Նովայա զեմլյա» փորձարկման հրապարակի վիճակը թույլ է տալիս արագ անցկացնել միջուկային փորձարկումներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում