Բանաձևի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը. Մայիլյան

Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, որը, ի դեպ, ներկա է եղել Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությանը, ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշել է, որ բանաձևը կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։
Քվեարկության ավարտից հետո հնարավորություն ունեցա երախտագիտություն հայտնել բանաձևի համահեղինակներ Ֆրենկ Փալոունին և Աննա Էշուին, ինչպես նաև շնորհավորել հայ համայնքի ներկայացուցիչներին։
Հայության համար բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»։









