ԼԼիլիթ Ասատրյան

Մեկ ամիս ժամանակ կա. ՇՄ նախարարը՝ ընտրական ցուցակում ընդգրկվելու համար առաջադրվելու մասին

Մեկ ամիս ժամանակ կա. ՇՄ նախարարը՝ ընտրական ցուցակում ընդգրկվելու համար առաջադրվելու մասին
Այս պահին դեռ չեմ առաջադրվել: Երբ որոշումը կայացնեմ պաշտոնական, դիմեմ կուսակցության վարչությանը, ձեզ կտեղեկացնեմ որոշման մասին: Այդ մասին լրագրողներին ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության‎՝ 2026-ի հերթական խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար առաջադրվելու մասին հարցին:
 
«Ես կուսակցության անդամ եմ, անկախ նրանից՝ կառաջադրվե՞մ, թե՞ ոչ: Առհասարակ, առաջադրվելը ԱԺ-ի հաջորդ ընտրությունների ցուցակին է վերաբերում: Ես պետք է հասկանամ, քննարկեմ գործընկերների հետ՝ արդյոք, օրինակ, իմ պատկերացնումներով կամ գործընկերների պատկերացումներով, շարունակելու եմ իմ գործունեությունը ԱԺ-ո՞ւմ, թե՞ Կառավարությունում: Այսինքն՝ նման հարցերի մասին է խոսքը: Գործող նախարար եմ և կուսակցության անդամ, միանշանակ կիսում եմ իմ գործընկերների, Կառավարության քաղաքականությունը. այդտեղ հարց չի կարող լինել: Մեկ ամիս ժամանակ կա. ես այսօր առավոտյան եմ վերադարձել Հայաստան»,- նշեց նա:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում