ԹԹերեզա Կասյան

Բանաձևին կողմ քվեարկողները պատասխանատու են անհանգիստ տարածաշրջանի համար. Ֆահրեթթին Ալթուն

Բանաձևին կողմ քվեարկողները պատասխանատու են անհանգիստ տարածաշրջանի համար. Ֆահրեթթին Ալթուն

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Այս մասին Ալթունը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում:

Ալթունը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը խորապես մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր արժևորում են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները: Ըստ նրա՝ ովքեր կողմ են քվեարկել այդ բանաձևին, պատասխանատու են լինելու անհանգիստ տարածաշրջանում ռազմավարական տեսանկյունից իրավիճակի վատթարացման համար:

Ֆահրեթթին Ալթունը մասնավորապես ասել է. «Նախագահ Էրդողանը հայ համայնքին իր ցավակցությունն ու վշտակցությունն էր հայտնել: Նա միևնույն ժամանակ նշել էր, որ ցանկանում է պատմության հանձնաժողով հիմնել, որը կուսումնասիրի Առաջին համաշխարհային պատերազմի դեպքերը: Անընդունելի է, որ հանուն քաղաքական նպատակների պատմությունը քաղաքականացվի: Մեր հայ քույրերին և եղբայրներին կոչ ենք անում իրենց պատմությունը ներքաղաքական հաշիվների գործիք չդարձնել:

Հարյուրավոր տարիներ մենք միասին ապրում ենք այս տարածաշրջանում: Պատմությունը մեզ սովորեցրել է, որ արտաքին ուժերի միջամտությունները բավականաչափ ցավ են պատճառել տարածաշրջանին, իսկ դա ոչ մի լավ բան չի բերի մեր հարաբերություններին»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում