Իրանում բավարարված են ԹՐԻՓՓ-ի շուրջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ. Միրզոյան

1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետ

ՄՄարիամ Մխիթարյան

Նիգերիան մտահոգված է Թրամփի հայտարարությունից. BBC

Նիգերիան մտահոգված է Թրամփի հայտարարությունից. BBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ամերիկացի զինվորականներին պատրաստվել Նիգերիայում իսլամիստական ​​զինյալ խմբավորումների դեմ ռազմական գործողությունների: Նա մեղադրել է Նիգերիայի կառավարությանը քրիստոնյաներին չպաշտպանելու համար՝ հայտնում է BBC-ն:

«Եթե Նիգերիայի կառավարությունը շարունակի թույլ տալ քրիստոնյաների սպանությունները, Միացյալ Նահանգներն անմիջապես կդադարեցնի այդ երկրի նկատմամբ ցուցաբերվող ամբողջ օգնությունն ու աջակցությունը և կարող է Նիգերիայում ուժ գործադրել՝ այնտեղ սարսափելի վայրագություններ կատարող իսլամիստ ահաբեկիչներին վերացնելու համար»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում:

Դրանից հետո ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը պատասխանել է, որ իր գերատեսչությունը պատրաստ է գործել: «Կամ Նիգերիայի կառավարությունը պաշտպանում է քրիստոնյաներին, կամ մենք կսպանենք սարսափելի վայրագություններ կատարող իսլամիստ ահաբեկիչներին»,- հավելել է նա։

Այդ հայտարարությունները մտահոգել են Նիգերիայի իշխանություններին: Նախագահ Բոլա Տինուբուն հերքել է ԱՄՆ նախագահի մեղադրանքները: Նա ասել է. «Նիգերիան դեմ է կրոնական հալածանքներին և կշարունակի պայքարել ծայրահեղականության դեմ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում