ԹԹերեզա Կասյան

Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվեցին պատմական բանաձևում. Զոհրաբ Մնացականյան

Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվեցին պատմական բանաձևում.  Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի ընդունմանը: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

«Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվեցին պատմական HR Res 296 բանաձևում: Սա հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Խորին շնորհակալություն կողմ  405 ձայների համար: Եվս մեկ հնարավորություն ՝ աշխատել ամբողջ աշխարհում զանգվածային վայրագությունները կանխելու ուղղությամբ»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում