ՔՔրիստինե Ոսկանյան

Քիմիկների զորամասի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում 4 անձի մեղադրանք է առաջադրվել

Քիմիկների զորամասի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում 4 անձի մեղադրանք է առաջադրվել

Էջմիածնի քիմիկների զորամասի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում չորս անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Քննվող քրեական վարույթն առնչվում է զորամասից խոշոր չափերով գույքի հափշտակությանը: Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել չորս անձի, այդ թվում՝ ՊՆ ծառայողների: Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը»,- հայտնել են կոմիտեից:

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ՊՆ ռազմական ոստիկանությունից հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ, որտեղ հաղորդմանն ընթացք է տրվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում