ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը և Սի Ծինփինը ուժեղ առաջնորդներ են, որոնց հետ խաղալ չի կարելի. Թրամփ

Պուտինը և Սի Ծինփինը ուժեղ առաջնորդներ են, որոնց հետ խաղալ չի կարելի. Թրամփ

CBS-ի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին անվանել է ուժեղ և խելացի մարդիկ, որոնց պետք է լուրջ վերաբերվել։

«Նրանք երկուսն էլ կոշտ են, երկուսն էլ խելացի են, երկուսն էլ շատ ուժեղ առաջնորդներ են։ Այս մարդկանց հետ խաղալ չի կարելի»,- ասել է Թրամփը։

Այդ կերպ նա պատասխանել է հաղորդավարի հարցին, թե ում հետ է ավելի դժվար գործ ունենալ՝ Վլադիմիր Պուտինի՞, թե՞ Սի Ծինփինի։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է միջուկային սպառազինությունների հարցով, և դա քննարկել է Ռուսաստանի ու Չինաստանի առաջնորդների հետ:

«Մենք պետք է ինչ-որ բան անենք ապամիջուկայնացման հարցում»,- ասել է Թրամփը։

Նա վստահեցրել է, որ Միացյալ Նահանգներն ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր, և դա բավարար է աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար:

Թրամփը նաև հաստատել է, որ Միացյալ Նահանգները միջուկային փորձարկումներ կանցկացնի, բայց մանրամասներ չի հայտնել։ Նա պնդել է, որ Հյուսիսային Կորեան, Չինաստանը և Ռուսաստանը փորձարկումներ են անցկացնում: «Դրա մասին նրանք չեն խոսում, իսկ մենք խոսում ենք, որովհետև մենք բաց հասարակություն ենք»,- ասել է ԱՄՆ ղեկավարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում