Հանրապետությունում ամենուր երթեր են, խաչքարերի ու հուշարձանների բացում, ցուցահանդեսներ եւ այլն

Հանրապետությունում ամենուր երթեր են, խաչքարերի ու հուշարձանների բացում, ցուցահանդեսներ եւ այլն

Մարդկանց հոսքն այսօր չի դադարել Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հայաստանյան մարզային հուշահամալիրներ ու կենտրոններ: Եկեղեցիներում մատուցվել է Պատարագ, մարդիկ խնկարկել են անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար, ծաղիկներ խոնարհել հուշակոթողների մոտ:

Չնայած տեղացող ձյանն ու ցրտին, վաղ առավոտից Գեղարքունիքի մարզի հազարավոր բնակիչներ շտապում էին դեպի հուշարձաններ ու եկեղեցիներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնի զոհերին: Գեղարքունիքի քաղաքներում ու գյուղական համայնքներում տեղի են ունեցել երթեր, ոգեկոչման արարողություններ: Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի կարգ: Դդմաշեն համայնքում այսօր ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան-խաչքար է բացվել:

Լոռիում հիշատակի արարողությունները նշանավորվել են խաչքարերի բացումով ու օծումով, ցույցերով: Ավանդույթի համաձայն մարզի Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ ու Տաշիր քաղաքներում տեղի են ունեցել ջահերով երթեր, որոնց մասնակիցները «Հիշում ենք եւ պահանջում» կոչերով անցել են գլխավոր փողոցներով: Երթերն ավարտվել են մոմավառությամբ: Ոգեկոչման ու հիշատակի պատարագ է մատուցվել նաեւ Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում: Հարգանքի տուրք մատուցելով 1,5 մլն սրբադասված հայ նահատակների հիշատակին, Շիրակի եւ Լոռու մարզերից դեպի Ջարդի ձոր քայլերթն ու ավտոերթը մեկնարկել են վաղ առավոտից: 

Սյունիքում նախօրեից Ազատամարտի հրապարակից դեպի Սիսիանի Սորբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակ մեկնարկած երթերը շարունակվել են նաեւ այսօր: Երթի մասնակիցների ձեռքերի նախօրեի ջահերը փոխարինվել են ծաղիկներով, որոնք խոնարհվել են ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում