ԳԳոհար Սիմոնյան

Ալեմայեհու Տեգենուն ՀՀ-ում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպանն է

Ալեմայեհու Տեգենուն ՀՀ-ում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպանն է

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեմայեհու Տեգենուին (Alemayehu Tegenu)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հաղորդվում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում։ 

Նախարարի տեղակալը հաջողություն մաղթեց դեսպանին առաքելության իրականացման գործում և հույս հայտնեց, որ նա կնպաստի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների խորացմանը։ Գրիգոր Հովհաննիսյանը նշեց նաև, որ Եթովպիայում ՀՀ դեսպանության մոտալուտ բացումը նոր խթան կհանդիսանա երկկողմ օրակարգի, շփումների և համագործակցության ընդլայնման համար։

Զրուցակիցները կարևորեցին քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության զարգացումն առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, զբոսաշրջության, բարձրագույն կրթության, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում