ԼԼուսինե Մուրադյան

Անվճար երթևեկող քաղաքացիների թվի էական նվազում ունենք. Ավինյանը՝ ԱԺ օրենքի արդյունքի մասին

Անվճար երթևեկող քաղաքացիների թվի էական նվազում ունենք. Ավինյանը՝ ԱԺ օրենքի արդյունքի մասին

Առանց տոմսի ուղևորներին վարչական պատասխանատվության ենթարկելու ԱԺ օրենքը տվել է այդ մասով եկամուտների մոտավորապես 20 տոկոս աճ: Այսինքն՝ ահռելի թվերի տարբերություն է տվել: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի հարցին, թե տրանսպորտի բարեփոխման ոլորտում խորհրդարանի ընդունած օրենքն ինչ է տվել:

«Իրականում անվճար երթևեկող քաղաքացիների էական նվազում ունենք: Հիմա, երբ տուգանքներն իրականացնում ենք, շատ կետային ենք աշխատում, հասկանում ենք՝ կոնկրետ որ գծերի վրա կան կրկնվող դեպքեր:

Ուզում եմ իմանաք, որ ԱԺ մեր գործընկերների շնորհիվ ընդունված օրենքով մեր եկամումտների մի ահռելի մասը հիմա գալիս է քաղաքին»,- ասաց Ավինյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Ազգային ժողովն ընդունեց նախագիծ, համաձայն որի՝ վարչական պատասխանատվություն են ենթարկվում տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող անձինք: Տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղեվարձը չվճարողների տուգանքը 15 հազար դրամ է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում