ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը երկխոսություն է վարում Ադրբեջանի հետ՝ իր ձերբակալված քաղաքացիների վերադարձի վերաբերյալ. Զախարովա

Ռուսաստանը երկխոսություն է վարում Ադրբեջանի հետ՝ իր ձերբակալված քաղաքացիների վերադարձի վերաբերյալ. Զախարովա

Ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների վերադարձի թեմային: Նա նշել է, որ այդ հարցի շուրջ Մոսկվան երկխոսություն է վարում Բաքվի հետ:

«Երկու երկրների համապատասխան մարմինները երկխոսություն են վարում այս հարցի շուրջ»,- ասել է խոսնակն ու նշել, որ ռուս լրագրողներն արդեն վերադարձել են Ադրբեջանից։

Նա հավելել է, որ հատկապես մտահոգիչ է Սանկտ Պետերբուրգից ուսանող Դմիտրի Ֆյոդորովի վիճակը: «Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը բժշկական օգնություն տրամադրելու հարցում է ուղարկել»,- հայտարարել է Զախարովան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում