Միջազգային հեռուստաընկերություններն ուղիղ միացումներով հեռարձակեցին Ծիծեռնակաբերդի արարողությունները

Միջազգային հեռուստաընկերություններն ուղիղ միացումներով հեռարձակեցին Ծիծեռնակաբերդի արարողությունները

Միջազգային մի շարք առաջատար հեռուստաընկերություններ ամբողջ օրվա ընթացքում ուղիղ միացումներով հեռարձակում են Երեւանի Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղի ունեցող հիշատակի արարողությունները: Ամբողջությամբ կամ էկրանին տեղադրված փոքր պատուհանով Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում ընթացող արարողությունը հեռարձակում են մասնավորապես ամերիկյան CNN, միջպետական Мир, ֆրանսիական France 24, համաեվրոպական Euronews եւ ռուսական Россия-24 հեռուստաընկերությունները: 

Երեւանն այսօր ոչ միայն աշխարհի խոշորագույն հեռարձակողների ուղիղ եթերում էր, այլեւ տարբեր երկրներում լույս տեսնող բազմալեզու մամուլի եւ կայքերի առաջին էջերում: Հայոց Ցեղասպանության թեմայով հոդվածներով են ողողված նաեւ թուրքական եւ արաբական պարբերականները: Ցեղասպանությանը վերաբերող հոդվածներով հարուստ է եղել նաեւ ամերիկյան, բրիտանական եւ գերմանական մամուլը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում