ԱԱննա Զախարյան

ԱԽ քարտուղարը ՀՀ այցելած լրագրողներին և փորձագետներին է ներկայացրել ՀՀ շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

ԱԽ քարտուղարը ՀՀ այցելած լրագրողներին և փորձագետներին է ներկայացրել ՀՀ շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների և մտակենտրոնների հետազոտող-փորձագետների հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

 

ԱԽ քարտուղարը հանդիպման առաջին մասում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրին և ընդգծել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում դրանց կարևորությունը:

 

Հանդիպման երկրորդ հատվածում Արմեն Գրիգորյանը պատասխանել է ներկաների հարցերին, ինչի շրջանակներում ծավալվել է բովանդակալից քննարկում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում