COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԴԴիանա Գասպարյան

Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Վիետնամի ԱԳՆ-ների միջև

Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Վիետնամի ԱԳՆ-ների միջև

Հոկտեմբերի 27-ին Հանոյում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Լե Թհի Թու Հանգի գլխավորությամբ կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վիետնամի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության, ինչպես նաև առևտրի, տեխնոլոգիաների, նորարարության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։ 

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանային վերջին զարգացումներին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված վաշինգտոնյան համաձայնություններին։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցերի, երկու երկրներում կայանալիք միջազգային ձևաչափի միջոցառումների առնչությամբ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև բազմակողմ համագործակցության հարթակներում հետագա փոխաջակցության և իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանն ուղղված համատեղ աշխատանքների վերաբերյալ։

Հանոյ այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել նաև Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆան Թհի Թանգի հետ։ Քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացմանն առնչվող հարցերը, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ընդլայնման ուղիները, ինչպես նաև գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը վերաբերող նախաձեռնությունները։ Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության բնագավառում համագործակցության հնարավորություններին։

Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել նաև Վիետնամի կրթության և ուսուցման հարցերով նախարարի տեղակալ Լե Քուանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համալսարանների միջև ուսանողական և մասնագիտական փոխանակումների կազմակերպման, գիտակրթական համաժողովներին մասնակցության, ինչպես նաև Վիետնամում ԹՈՒՄՈ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի բացմանն առնչվող հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում