ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը և Ալիևը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Պուտինը և Ալիևը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Երկրների ղեկավարները քննարկել են օրակարգի արդիական հարցերը՝ շարունակելով Դուշանբեում կայացած հանդիպման թեման: Պուտինն ու Ալիևը հաստատել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, էներգետիկայի և տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում համատեղ նախագծերի իրականացման փոխադարձ հանձնառությունը:

Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի որոշ ասպեկտների:

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում