ՎՎարդան Հովսեփյան

Տեղի է ունեցել ազգային անվտանգության ռազմավարության մշակման հանձնախմբի հերթական նիստը

Տեղի է ունեցել ազգային անվտանգության ռազմավարության մշակման հանձնախմբի հերթական նիստը

Կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում տեղի է ունեցել  Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի հերթական նիստը:

Նիստը նախագահում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը ներկայացրել է միջգերատեսչական հանձնախմբի առաջին նիստի որոշմամբ ռազմավարական փաստաթղթի մշակման համար ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կատարած աշխատանքները, ռազմավարության կառուցվածքի և բովանդակության մշակման ուղղությամբ գրանցած հաջողությունները, ռազմավարության առանձին գլուխների նախատեսվող պարունակությունը։

ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ, աշխատանքների բոլոր փուլերին զուգահեռ, անվտանգության խորհրդի գրասենյակը հանդիպումներ է կազմակերպել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական հանրույթի, լրագրողների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում