Պաշտոնական Անկարան դժգոհ է Ցեղասպանության հարցում Գերմանիայի դիրքորոշումից

Պաշտոնական Անկարան դժգոհ է Ցեղասպանության հարցում Գերմանիայի դիրքորոշումից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցում բացատրել է հայոց ջարդերը «ցեղասպանություն» որակելու հարցում երկրի սկզբունքային դիրքորոշումը:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Քրիստին Վիրթցը։  Ավելի վաղ Die Welt պարբերականը հայտնել էր, որ Դավութօղլուն բողոքել է Մերկելին Բունդեսթագում ապրիլի 24-ին քննարկվելիք բանաձեւում «ցեղասպանություն» բառի առկայությունից։

Բանաձեւում ասվում է, որ ավելի քան 1 մլն հայերի պարբերական ջարդերը եւ սպանությունները զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանությունների եւ 20-րդ դարի ցեղասպանությունների օրինակ է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում