ԹԹերեզա Կասյան

ԱԺ նախագահը հանդիպել է Հռոմի հայ համայնքի հետ

ԱԺ նախագահը հանդիպել է Հռոմի հայ համայնքի  հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Հռոմի հայկական կաթողիկե եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ՀՀ ԱԺ նախագահն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուքի» իր էջում։

«Հռոմում հայկական կաթողիկե եկեղեցում մասնակցեցի կիրակնօրյա պատարագին և հոկտեմբերի 27-ի զոհերի ոգեկոչման ծեսին, շփվեցինք հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը պաշտոնական այցով գտնվում է Հռոմում, հոկտեմբերի 29-30-ը կլինի Նեապոլում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում