ՄՄանե Գևորգյան

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Դատարանը մասնակի բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը և 30 օրով երկարաձգել գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը:

Կարապետյանը կալանավորված է հունիսի 18-ից։

ՔԿ-ից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Վարույթը նախաձեռնվել է Կարապետյանի հարցազրույցից հետո, երբ նա հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: 

Չորս ամիս կալանքի տակ գտնվող գործարարի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել։ Նրան նաև փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել։

Նշենք, որ  ԱԱԾ աշխատակիցները ավելի վաղ նաև խուզարկել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը։

«ՀՀ-ում քաղաքական գործունեություն կարող է ծավալել յուրաքանչյուր անձ: Բայց եթե մի կողմ է դրվում քաղաքական գործունեությունը, մյուս կողմում դրվում է «իր ձևով» մասնակցությունը, ՀՀ-ն կկասեցնի ցանկացածի՝ «իր ձևով» որևէ հարց լուծելը»,- հայտարարել էր Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ քննչական մարմինները գործողությունների վերաբերյալ կտան համապատասխան գնահատական:

Այս գործընթացներից հետո ՀԷՑ-ի կառավարման ղեկն անցավ պետությանը, ժամանակավոր կառավարիչ նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում