Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԴԴավիթ Մուրադյան

«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից

«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին քաղաքապետարանից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 9-ին` ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:

Հոկտեմբերի 10-ին` ժամը 18։20-ի դրությամբ, Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին ներգրավված են՝ 5 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ,  25 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի 8 բեռնատար, 3 ջրատար և 3 ինժեներական տեխնիկա։ Հրդեհի վայր է տեղափոխվել 140 մեքենա հող և մղվել է մոտ 200 տոննա ջուր։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Ավինյանը նշել էր, որ խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում