ՎՎարդուհի Հարությունյան

Իսրայելի կառավարությունը հաստատել է Գազայից պատանդներին վերադարձնելու ծրագիրը

Իսրայելի կառավարությունը հաստատել է Գազայից պատանդներին վերադարձնելու ծրագիրը

Իսրայելի կառավարությունը հոկտեմբերի 10-ի գիշերը հաստատել է Գազայից պատանդներին վերադարձնելու ծրագիրը։ Նախարարների մեծ մասն աջակցել է գործարքին։ Սակայն ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրը և այլ պաշտոնյաներ դեմ են քվեարկել, խոստացել խափանել կառավարության աշխատանքը, եթե ՀԱՄԱՍ-ը չոչնչացվի:

Զուգահեռ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպել է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։

Այժմ, ըստ ամերիկյան նախաձեռնության, պետք է հրադադար հաստատվի, ՑԱՀԱԼ-ը հետ քաշվի Գազայի հատվածի համաձայնեցված գծեր՝ միաժամանակ պահպանելով որոշ տարածքների նկատմամբ վերահսկողությունը։ Ակնկալվում է, որ ՀԱՄԱՍ-ն էլ 72 ժամվա ընթացքում ազատ կարձակի 2023 թվականի հոկտեմբերի 7-ին առևանգված պատանդներին, ինչպես նաև կփոխանցի մահացած գերիների մարմինները։ Այնուհետև Իսրայելը կազատի հրեական պետության բանտերում պահվող մի շարք պաղեստինցիների։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում