ՎՎարդուհի Հարությունյան

Լուկաշենկոն շնորհավորել է Կոբախիձեին՝ ՏԻՄ ընտրությունում «Վրացական երազանք»-ի հաղթանակի կապակցությամբ

Լուկաշենկոն շնորհավորել է Կոբախիձեին՝ ՏԻՄ ընտրությունում «Վրացական երազանք»-ի հաղթանակի կապակցությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Կոբախիձեին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

««Վրացական երազանքի» թեկնածուների վստահ հաղթանակը նրանց պատասխանատվության, հուսալիության և պրոֆեսիոնալիզմի բարձր չափանիշներին համապատասխանության հավաստումն է: Դա նաև վկայում է երկրի ինքնիշխան զարգացման և հասարակության համախմբման Ձեր որդեգրած ուղեգծի լայն աջակցության մասին»,- ասված է հայտարարության մեջ:

Լուկաշենկոն ընդգծել է Բելառուսի ձգտումը՝ խորացնելու Վրաստանի հետ բարեկամությունն և համագործակցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում