Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԼԼուսինե Մուրադյան

Արայիկ Հարությունյանը Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության ղեկավար կոմիտեի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել

Արայիկ Հարությունյանը Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության ղեկավար կոմիտեի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության ղեկավար կոմիտեի նիստին։ ՀՀ Կառավարությունն այս տարի պաշտոնապես դարձել է ղեկավար կոմիտեի անդամ։ Կոմիտեն հանդիսանում է բաց կառավարման քաղաքականությունների մշակման մարմին և կազմված է 11 կառավարություններից և 11 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։

Արայիկ Հարությունյանը և ՀՀ պետական համակարգի ներկայացուցիչները հանդիպել են Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության գործադիր տնօրեն Այդան Էյակուզի և թիմի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի առաջընթացը ԲԿԳ նախաձեռնության շրջանակում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի համակարգի կատարելագործման, իրական շահառուների բացահայտման, նվերների և պետական գնումների թափանցիկության, մասնակցային բյուջետավորման, հանրային ներգրավման ինստիտուցիոնալ մեխանիզմների, ռազմավարական հաղորդակցության, թվայնացման, ինչպես նաև տեղական մակարդակում ժողովրդավարության ամրապնդման ոլորտներում։

ԲԿԳ գործադիր տնօրեն Այդան Էյակուզը բարձր է գնահատել Հայաստանի շարունակական առաջընթացը ժողովրդավարական սկզբունքների պահպանման և զարգացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ դա տեղի է ունենում համաշխարհային մակարդակով առկա բարդ մարտահրավերների պայմաններում, որոնք ազդում են անգամ կայացած ժողովրդավարությունների վրա։

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են նաև ապատեղեկատվության և տեղեկատվական միջավայրում նկատվող տարբեր չարաշահումների գլոբալ մարտահրավերները։ Կողմերը կարևորել են կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների միջև շարունակական համագործակցությունը՝ նման մարտահրավերները հաղթահարելու և ժողովրդավարական կառավարման արժեքները պաշտպանելու նպատակով։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում