ԱԱնժելիկա Ժամհարյան

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ` հայտնում են Կրեմլից։

Մանրամասն քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի զարգացումները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի կողմից Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ առաջարկված պլանի համատեքստում։ Վլադիմիր Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ պաղեստինյան խնդրի համապարփակ կարգավորման օգտին՝ հիմնված միջազգային իրավունքի հայտնի սկզբունքների վրա։

Բացի այդ, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում այլ տարածաշրջանային թեմաների շուրջ։ Մասնավորապես, ընդգծվել է հետաքրքրություն գտնելու բանակցային լուծումներ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի համար, ինչպես նաև Սիրիայում իրավիճակի հետագա կայունացման գործում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում