Լըկորնյուն հեռանում է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնից

ԱԱսպրամ Սարատիկյան

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն կառավարության նոր կազմը հայտարարելուց ընդամենը մի քանի ժամ անց հրաժարական է տվել: Նա քննադատել է կուսակցություններին՝ փոխզիջումների գնալուն պատրաստակամ չլինելու համար: Վարչապետի անսպասելի և աննախադեպ հրաժարականն ավելի է խորացրել Ֆրանսիայում տիրող քաղաքական ճգնաժամը: Նոր կառավարության կազմը դժգոհություն էր առաջացրել ինչպես ընդդիմադիրների, այնպես էլ համախոհների շրջանում:

«Անկոտրում Ֆրանսիա» ձախակողմյան կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը պատգամավորներին կոչ է արել քննարկել Էմանուել Մակրոնին նախագահի պաշտոնից հեռացնելու առաջարկը, իսկ ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Ժորդան Բարդելան առաջարկել է արտահերթ ընտրություններ անցկացնել:

Սեբաստիան Լըկորնյուն, որը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերի 9-ին, դարձել է երկրի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։ Նրա պաշտոնավարումը տևել է ընդամենը 26 օր: Վերջին երկու տարվա ընթացքում Լըկորնյուն Ֆրանսիայի արդեն հինգերորդ վարչապետն էր:

Միջազգային լրահոսը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում