ՆՆարեկ Սահակյան

ԱԳ նախարարների հանդիպման մասին միաժամանակ հայտարարելու պայմանը չենք խախտելու. Նաղդալյան

ԱԳ նախարարների հանդիպման մասին միաժամանակ հայտարարելու պայմանը չենք խախտելու. Նաղդալյան

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Սլովակիայի արտգործնախարարի՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին հայտարարությունը։

«Նախ նշեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների հանդիպումներն իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և այդ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ: Իրապես, համանախագահներն արել են հանդիպում անցկացնելու առաջարկություն, ինչի մասին նշված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպման մեր հաղորդագրությունում, նաև՝ համանախագահների տարածաշրջան այցելության արդյունքով հաղորդագրության մեջ: Հանդիպման մասին մենք հայտարարում ենք համաձայնեցված կարգով, և այդ սկզբունքը մենք չենք խախտելու»,- «Լուրերին» ասել է Աննա Նաղդալյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում