ՄՄարո Թարվերդյան

4 օտարերկրացի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել. նրանց վիճակը ծանր է

4 օտարերկրացի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել. նրանց վիճակը ծանր է

Այսօր գիշեր 4 օտարերկրացի տեղափոխվել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց, 1lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

«Կան մարմնական վնասվածք ստացած օտարերկրյա քաղաքացիներ: Փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հաստատեցին ՆԳՆ-ից:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի հանրային կապերի բաժնից փոխանցեցին, որ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 4 օտարերկրյա քաղաքացիներ:

«Նրանցից 3-ը վնասվածքներ էին ստացել որովայնի շրջանում, 1-ը` կրծքավանդակի: Նրանք վիրահատվել են, վիճակը գնահատվում է ծանր կայուն, այժմ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- հաստատեցին «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի հանրային կապերի բաժնից:

ՔԿ-ից էլ փոխանցեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում