ՎՎարդան Հովսեփյան

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հատուկ խորհրդական Դեզիրե Նյարուհիրիրային:

Վերջինս վարչապետին է փոխանցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ջերմ ողջույններն ու նշել, որ տիկին Մուշիկիվաբոն նախատեսում է գալիք տարեսկզբին այցելել Երևան՝ հանդիպելու կազմակերպությունում նախագահող երկրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկելու կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Դեզիրե Նյարուհիրիրան վարչապետին է ներկայացրել 2020 թվականին Թունիսում նախատեսվող ՖՄԿ գագաթնաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի՝ Հայաստան այցելելու նախաձեռնությունը և նշել, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ կստանան հայկական կողմի աջակցությունը:

Հանդիպման շրջանակում վերաստորագրվել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պարտականությունների ստանձնման առնչությամբ աշխատանքային՝ նախկինում արդեն իսկ ստորագրված պայմանագիրը՝ որոշակի փոփոխություններով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում