Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բազմաոլորտ համագործակցութունը

ՎՎարդան Հովսեփյան

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Եվրասիական տարածաշրջանի հարցերով Չինաստանի Կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյին:

Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացումը և ընդլայնումը:

Երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների միջև տարբեր մակարդակներով փոխայցելություններն ու հանդիպումները զգալիորեն խթանել են  հայ-չինական երկխոսության խորացումը և նպաստել, ի թիվս այլոց, առևտրատնտեսական, զբոսաշրջության, գիտակրթական ոլորտներում համագործակցության առավել զարգացմանը:

Զոհրաբ Մնացականյանը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձել է Հայաստանի մոտեցումներին և սկզբունքային դիրքորոշմանը: 

Չինաստանի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ «Մեկ Չինաստանի» սկզբունքի առնչությամբ ունեցած դիրքորոշման համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում