ՄՄարի Կոստանյան

Ռուսաստանը բողոքի նոտա չի հղել Հայաստանին

Ռուսաստանը բողոքի նոտա չի հղել Հայաստանին

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ զենքի վաճառքի մրցույթի տապալման պատճառով, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այս հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում»,- գրել է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին» հայտնել էր, որ Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ կապված զենքի մրցույթի տապալման հետ, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը («Պրոմտեխնոլոգիա» խմբի անդամ), և խնդրել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին լուծել տվյալ իրավիճակը:

Հիշեցնենք, որ Հայաստանում քրեական գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում