ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԿԿարմեն Ղուկասյան

Նախատեսվել են ջրային ոլորտում առկա խնդիրների լուծման համար կարևոր կարգավորումներ. նախագիծ

Նախատեսվել են ջրային ոլորտում առկա խնդիրների լուծման համար կարևոր կարգավորումներ. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի խոսքով՝ նախագծերի փաթեթով նախատեսվել են ջրային ոլորտում առկա խնդիրների լուծման համար կարևոր կարգավորումներ՝ կապված ազատ ջրօգտագործման, ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, ՇՄԱԳ փորձաքննության եզրակացության արդյունքներով պայմանավորված՝ ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման կամ հայտերի մերժման, արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով ջրերի բաշխման մեխանիզմների սահմանման և ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածության հաշվարկը միջազգային փորձին համապատասխանեցնելու և մի շարք այլ խնդիրների լուծման հետ: 

Նախարարի տեղակալը հայտնեց՝ ՇՄ նախարարությունը մի շարք աշխատանքներ է իրականացրել հեղեղների ռիսկերի կառավարման, կանխման, անհետաձգելի փրկարար և վերականգնողական գործողությունների ընթացքում առկա խնդիրները վերհանելու և դրանց համապատասխան լուծումներ գտնելու ուղղությամբ:

«Արձանագրել ենք, որ նման աղետների ընթացքում հրատապ փրկարարական և վերականգնողական միջոցառումներ անցկացնելուն խոչընդոտ է հանդիսանում որոշ աշխատանքների իրականացման համար ջրօգտագործման թույլտվության պահանջը»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով՝ խնդիրը ակնհայտ դարձավ 2024 թվականին Աղստև և Դեբեդ գետերի հեղեղումների ժամանակ:

Վերոնշյալ խոչընդոտի վերացման նպատակով նախագծով նախատեսվել է, որ հակահեղեղային միջոցառումների իրականացումը նույնպես կհամարվի ազատ ջրօգտագործում, ինչի համար չի պահանջվի առանձին ջրօգտագործման թույլտվություն:

Նախագծով հաջորդ կարգավորումն ուղղված է ՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետի երկարաձգմանը: 

Մեկ այլ փոփոխություն էլ վերաբերում է կարմիրգրքային և էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայր հանդիսացող գետերից ջրօգտագործման թույլտվության հայտերի քննարկմանը:

Որոշակիացվել են Արարատյան դաշտավայրի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը և դրա բաշխումը՝ ըստ անհրաժեշտությունների:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում