ԱԱրամ Մարանդյան

Նեթանյահուն ներողություն է խնդրել Կատարից Դոհային հարվածելու համար

Նեթանյահուն ներողություն է խնդրել Կատարից Դոհային հարվածելու համար

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Կատարի վարչապետ Մուհամմեդ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներողություն է խնդրել Դոհային հասցված ավիահարվածի հետևանքով երկրի ինքնիշխանության խախտման համար՝  հաղորդում են Channel 12-ը և Axios-ը։

Լրատրամիջոցների փոխանցմամբ՝ Իսրայելի և Կատարի առաջնորդները զրուցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ 

Սեպտեմբերի 29-ի երեկոյան Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու Թրամփի հետ։ Հանդիպման գլխավոր թեման եղել է Գազայում պատերազմը դադարեցնելու համաձայնագիրը։

Axios-ի տվյալներով՝ Իսրայելի կողմից հարվածի համար ներողություն խնդրելը Կատարի հիմնական պայմանն էր ՀԱՄԱՍ-ի հետ Գազայի վերաբերյալ բանակցությունները վերսկսելու համար։

Իսրայելի բանակը սեպտեմբերի 9-ին ավիահարված էր հասցրել Դոհային։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ դա եղել է «ճշգրիտ հարված՝ ուղղված ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման բարձրագույն ղեկավարությանը»։ Կատարը սպառնացել էր պատասխանատվությանենթարկել Նեթանյահուին այդ հարվածի համար։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում