ՄՄարի Կոստանյան

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Բրատիսլավայում

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Բրատիսլավայում

ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդությամբ մոտ ժամանակներս Բրատիսլավայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը:

«Ես ակնկալում եմ հյուրընկալել երկու արտգործնախարարներին մոտ ժամանակներս Բրատիսլավայում: Այս տարվա ընթացքում մենք դրական նշաններ ենք տեսել, առաջնորդների երկխոսություն, ինչպես նաև՝ երկխոսություն նախարարների մակարդակով: Միաժամանակ, գրանցվել են նաև մտահոգիչ դրվագներ շփման գծում, որոնք հանգեցրին մարդկային կորուստների: Իրավիճակն այժմ կարծես կայուն է»,- ասել է Լայչակը:

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն էլ «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ընդգծել է, որ միջնորդներն ի դեմս Մինսկի խմբի համանախագահների՝ շարունակում են ակտիվ ներգրավված լինել բանակցություններում, բայց լուրջ առաջընթաց հնարավոր է գրանցել առաջին հերթին պետությունների ղեկավարների քաղաքական որոշման դեպքում:

«Անշուշտ, այն դրական տրամադրությունը, դրական դինամիկան, որ մենք տեսանք սեպտեմբերին՝ Դուշանբեում հանդիպման շրջանակներում, դեռ չի վերափոխվել հակամարտության կարգավորման ուղղությամբ իրական առաջընթացի»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում