ԷԷլեն Պետրոսյան

ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Հիմնաքարերի ամրապնդում. բաց համացանցի ապագայի ապահովում» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառմանը

ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Հիմնաքարերի ամրապնդում. բաց համացանցի ապագայի ապահովում» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառմանը

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Հիմնաքարերի ամրապնդում. բաց համացանցի ապագայի ապահովում» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառմանը՝ կազմակերպված Էստոնիայի և «Ազատություն առցանց կոալիցիայի» նախաձեռնությամբ։

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է ճգնաժամերի և հակամարտությունների ներկայիս համատեքստում թվային տեխնոլոգիաների չարաշահմանը և դրանց արդյունքում առաջացած միջազգային իրավունքի խախտումներին, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է թվային տեխնոլոգիաների տարածման արդյունքում ի հայտ եկած նոր մարտահրավերներին դիմակայելու համար ոչ ավանդական լուծումների և միջազգային նախաձեռնությունների, այդ թվում՝ «Ազատություն առցանց կոալիցիայի» կարևորությունը իրավահեն թվային ճարտարապետության կառուցման և առողջ թվային միջավայրի հաստատման գործում։

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված թվային միջավայրում մարդու իրավունքների և կիբեռանվտանգության խթանման հարցում միջազգային համագործակցության ապահովմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում