ԳԳոհար Սիմոնյան

Հանդիպել են Հայաստանի ու Վրաստանի փոխվարչապետները

Հանդիպել են Հայաստանի ու Վրաստանի փոխվարչապետները

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլիին։

Գործընկերները համակարծիք էին, որ երկկողմ հանդիպումները հնարավորություն են տալիս մանրամասնորեն անդրադառնալ հայ-վրացական համագործակցության ընթացիկ օրակարգին, ինչպես նաև հնարավորություններ փնտրել նոր ուղղություններով գործընկերությունն ընդլայնելու և խորացնելու համար։

Զրուցակիցները քննարկել են Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում տրանսպորտային և ենթակառուցվածքային զարգացմանը վերաբերող տարաբնույթ հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև կապի ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարներին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում