ՆՆարեկ Սահակյան

Մենք հետևում ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին․ Փաշինյան

Մենք հետևում ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Սիրիայի շուրջ ձեռքբերված համաձայնության  վերաբերյալ։

«Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնություններն անդրադարձ ունեն նաև այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին և որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Մենք շարունակում ենք հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը և մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»,- գրել է Փաշինյանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում