ՄՄարիա Գաբրիելյան

Արմեն Գրիգորյանը և ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահը անդրադարձել են Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրին

Արմեն Գրիգորյանը և ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահը անդրադարձել են Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարկոս ​​Պերեստրելլոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ ու մասնավորապես անդրադարձել Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրին։

 

ԱԽ քարտուղարը ներկայացրել է օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրերն ու ապաշրջափակման արդյունքում ստեղծվելիք տնտեսական լայն հնարավորությունները:

 

Հանդիպմանը կողմերը հանգամանալից քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում