ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այցելել է առաջին գիծ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այցելել է առաջին գիծ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար այցելել է Հայաստան-Թուրքիա-Նախիջևան սահմանային եռանկյունի: Իրավիճակին տեղում ծանոթանալաով՝ ռազմաքաղաքական կազմակերպության ղեկավարը խոսել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից դիպուկահարների հետքաշման անհրաժեշտության մասին:

Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի էր ունենում հուլիս-օգոստոսին, երբ հրադադարի ռեժիմի խախտման քանակը հաշվվում էր հազարներով, անհանգստացնում էր բոլորին: Այստեղ պետությունները փաստացի գտնվում էին նոր պատերազմի շեմին: Թեև նախագահների Սոչիի հանդիպումից հետո դրանց քանակը պակասել է, այնուամենայնիվ հրադադարի խախտումները դեռևս շարունակվում են:

Նիկոլայ Բորդյուժան նշում է, որ իր այցելության նպատակներից մեկը տիրող իրավիճակին  տեղում ծանոթանալն ու տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին  ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովին անդամ երկրների ղեկավարներին զեկույց ներկայացնելն է:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում