ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

ԵՄ-ն վստահելի գործընկեր է մեր երկրի սոցիալ-տնտեսական դիմակայունության, տարածաշրջանային կայունության ամրապնդման ճանապարհին. Մհեր Գրիգորյան

ԵՄ-ն վստահելի գործընկեր է մեր երկրի սոցիալ-տնտեսական դիմակայունության, տարածաշրջանային կայունության ամրապնդման ճանապարհին. Մհեր Գրիգորյան

Վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր որակ և խորություն են ձեռք բերել: Գոհունակությամբ արձանագրում ենք, որ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը համալրվել է նոր, կարևոր բաղադրիչներով, այդ թվում՝ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկով: Դրա վառ ապացույցն է մեր գործընկերության նոր օրակարգի շուրջ ձեռք բերված քաղաքական համաձայնությունը: Այդ մասին Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Լիահույս եմ, որ մեր նոր օրակարգն այս տարի Բրյուսելում կայանալիք Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի հավանությանը կարժանանա: Վստահ եմ, որ այս գործընթացը կնպաստի մեր հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների առաջընթացին»,- ասաց նա:

Մհեր Գրիգորյանը նաև ընդգծեց, որ հետևողականորեն շարունակվելու են աշխատանքները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրագործման ուղղությամբ՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը՝ որպես բարեփոխումների օրակարգի անբաժանելի մաս:

«Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Կառավարությունը բարձր է գնահատում ԵՄ-ի շարունակական աջակցությունը: ԵՄ-ն վստահելի գործընկեր է մեր երկրի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդման, ինստիտուցիոնալ բարեփոխումների և տարածաշրջանային կայունության ամրապնդման ճանապարհին: Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային կապակցվածության օրակարգին»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում