ՎՎարդուհի Հարությունյան

ԵՄ-ն կշարունակի աջակցել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ջանքերին. Կոսը՝ Ալիևին

ԵՄ-ն կշարունակի աջակցել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ջանքերին. Կոսը՝ Ալիևին

Ադրբեջանի նախագահն ընդունել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարին: Մարթա Կոսը շնորհավորել է Իլհամ Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում արձանագրված առաջընթացի կապակցությամբ։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ Եվրամիությունը կշարունակի աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին և մարդասիրական ականազերծման ոլորտում Ադրբեջանի գործունեությանը։

Մարթա Կոսը նշել է, որ Եվրոպական Միությունը և Ադրբեջանը հաջող համագործակցություն են հաստատել էներգետիկայի ոլորտում՝ ընդգծելով տրանսպորտի ոլորտում գործակցության հետագա զարգացման մեծ հեռանկարները։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում նշվել է Միջին միջանցքով Կենտրոնական Ասիայից Ադրբեջան բեռնափոխադրումների ծավալի զգալի աճի մասին, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում